Հայտնի բրենդերի վաճառք

Կարեն․

Բարև Ձեզ։ Տարբեր հայտնի բրենդերի վաճառքը լեգա՞լ է առանց բրենդերի ներկայացուցիչների համաձայնության։ Այսինքն՝ վերավաճառքը, քանզի շատերն են նման գործունեությամբ զբաղվում և անգամ գրանցված ԱՁ կամ ՍՊԸ-ներ են, և կա՞ արդյոք տարբերություն տվյալ գործունեությունը օնլայն և օֆլայն անելու միջև։ Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Մի քիչ հստակեցրեք Տարբեր հայտնի բրենդերի վաճառքը լեգա՞լ է առանց բրենդերի ներկայացուցիչների համաձայնության։ Եթե ներկայացուցիչ չունեն,ապա միայն լոգոյի օգտագործման խնդիր կարող է լինել կամ չլինել:Այդ բրենդները որպես կանոն աշխատում են լոգոները գրանցված ունենալ ՀՀ-ում:

Karen

Խոսքը հայտնի հագուստի բրենդերի մասին է՝ Armani, Tommy Hilfiger, Guess, Calvin Klein, Nike, Puma, Adidas և այլն, նրանցից մեծ մասը, եթե ոչ բոլորը, ունեն պաշտոնական ներկայացուցիչներ ՀՀ-ում, արդյո՞ք անհրաժեշտ է նրանցից թույլտվություն ստանալ վաճառքի համար:

Tigran

Բոլորը երևի չունեն պաշտոնական ներկայացուցիչներ ՀՀ-ում, ուղղակի դիլեր են, չհաշված, որ հնարավոր է կեղծվածն էլ են բերում ու ծախում, Թուրքիան, Չինաստանը, Էմիրատները հայտի են կեղծելով, չհաշված, որ մեր մոտ էլ դրսից այդպիսի ֆիրմաներն են պատվերներ տալիս, հո չեն հայտարարի դրա մասին:

Karen

Այնուամենայնիվ, եթե պաշտոնական ներկայացուցիչ է, ո՞նց պետք է լուծվի այդ հարցը, օրինակ՝ Puma-ն 100 % պաշտոնական ներկայացուցիչ է, անգամ մաքսատանն են դա ասել, և մեծաքանակ ապրանք ներկրելիս իրենց հաշվապահներն են թույլտվությունը տալիս ապրանքը բաց թողնելու…

Tigran

Դա նշանակում է, որ պումայի լոգոն գրանցված է մաքսայինի բազայում, ու իրենք հետևում են դրան, ստեղի ֆիրմայի հետ դիլերային վաճառքի համաձայնություն կնքեք, համ էլ իսկական պումայի հետ հաղորդակցվեք, տեսեք՝ Ձեր հետ է՞լ կաշխատեն:

Karen

Շնորհակալ եմ շատ պատասխանների համար։ Իսկ կարո՞ղ եք այդ բոլոր գրանցված լոգոների բազայի ցանկի հղումը ուղարկել, եթե կա այդպիսին ընդհանրապես:

Tigran

Գրանցված լոգոների բազայի ցանկի հղում չկա, դա միայն մաքսայինն ու մտավոր սեփականության գործակալությունն ունեն, իսկ հարցում կարող եք կատարել գործակալությունից, դա օրինական է: