Հայաստանի ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման 2012թ. առաջին քննության արդյունքներով որակավորման վկայական է շնորհվել 4 հավակնորդների:
Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 20 դիմորդներից քննությանը ներկայացել է միայն 8 դիմորդ:
Հայաստանի Հանրապետությունում 2012թ. փետրվարի 1-ի դրությամբ որակավորման վկայական ունի 514 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:
Աղբյուր` panarmenian.net
Բարև ձեզ, ես էլ կցանկանայի մասնակցել այդ քննություններին, բայց ինձ պետք է իմանալ` երբ են անցկացվում քննությունները, ինչ ժամանակարգով, որտեղ դիմել: Մեկ հարց էլ ևս` եթե չունեմ հաշվապահական կրթություն, բայց աշխատում եմ հաշվապահ արդեն 5 տարի, ես իրավունք ունե՞մ այդ քննություններին մասնակցել: Խնդրում եմ մանրամասն ուղարկեք իմ էլ. հասցեին hak-05 շնիկ mail.ru
Այս հղումներում կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները`
1. Այստեղ…
2. Այստեղ…
3. Եվ այստեղ…
Հետաքրքիր է` 12 մարդ ինչու՞ չի ներկայացել քննությանը: