Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում մարտի 18-ին տեղի ունեցած հաշվապահների որակավորման քննության արդյունքները:
Ինչպես հայտնում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, 19 դիմորդներից քննությանը մասնակցել է 13-ը, որոնցից վեցին շնորհվել է որակավորված հաշվապահի վկայական:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 9 քննություն:
Քննություններին ընդհանուր հաշվով մասնակցել են 132 դիմորդ, որոնցից 65-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Աղբյուր` panarmenian.net
Facebook մեկնաբանություններ