Կիմա․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատանքի դեպքում մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հարկային հաշվետվությունը լրացնի այն գործատուն, ով չունի մայրության նպաստի թերթիկը։ Շնորհակալություն։
Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:
Մյուս գործատուն ունենում է ընդամենը բյուլետենի պատճեն, որի հիման վրա նշում է եկամտային հարկի հաշվարկում բյուլետենի օրերը, իսկ հետո հրամանի հիման վրա գրանցման հայտում նշում է խնամքի արձակուրդի օրերը։
Հարգելի Ալլա, կասե՞ք եկամտային հարկի հաշվարկում ինչպես է նշվում, բյուլետենի օրերը, երբ մյուս գործատուն է վճարել նպաստը։
Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:
Իսկ մյուս գործատուի համար հիմք է համարվում նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:
Մայրության նպաստի հաշվարկում արդյո՞ք հիմնական աշխատավայրում ներառվում է համատեղությամբ աշխատավայրի եկամուտը։