Համատեղությամբ աշխատանք

Գևորգ Պապոյան.

Խնդրում եմ պատասխանել, հնարավոր է առաջին գործատուի մոտ ունենալ հիմնական պայմանագիր, իսկ երկրորդի մոտ համատեղության պայմանագիր, առանց առաջինին տեղյակ պահելու, սակայն երկրորդ գործատուի մոտ աշխատանք կատարելուց չի տուժում առաջին գործատուի մոտ աշխատանքը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
15 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Հարգելի Գևորգ,
կա մի փոքրիկ խնդիր` համատեղությամբ աշխատանքի ընդունվելիս, հիմնական աշխատավայրից պետք է տարվի տեղեկանք ձեր աշխատաժամանակի տևողության մասին տվյալներով, քանի որ այս դեպքում աշխատաժամանակը չպետք է անցնի 12 ժամից ներառյալ հիմնական և համատեղ. աշխատավայրերում անցկացրած ժամանակը:

Անա

Բարև Ձեզ Վիկտորյա։ Կխնդրեյի պատասխանել իմ հարցին․ ԱՁ որը իրականացնում է ծառայությունների մատուցում ՏՏ ոլորտում, կարող է համատեղությամբ աշխատել երկու տարբեր կազմակերպությունների հետ, նշեմ որ աշխատանքը իրականցվելու է ՀՀ տարացքից դուրս, իսկ աշխատաժամանակը 2 աշխատանքի պարագայում էլ 8 ժամ է, ամբողջ դրույք։ Այս պարագայում հնարավո՞ր է արդյոք 2 աշխատանք իրականացնելը։

Նաիրա

Իհարկե օրենքով թույլատրվում է համատեղությամբ աշխատել:

Նաիրա

Հարգելի Վիկտորիա ճիշտ է ձեր ասացը,որ աշխատաժամանակը չպետք է անցնի 12 ժամից ներառյալ հիմնական և համատեղ. աշխատավայրերում անցկացրած ժամանակը,բայց ոչ մի օրենքում չի գրված ,որ հիմնական աշխատավայրից պետք է տարվի տեղեկանք աշխատաժամանակի տևողության մասին:Աշխատոը կուզենա 10 տեղ կաշխատի, կարևորը որ իր գործը լավ կատարի,ոչ մեկի կողմից չի կարող հսկվել նրա աշխատաժամանակը,գործատուի խնդիրը չի թե ես աշխատանքից հետո քանի տեզղ կաշխատեմ:

Victoria

Հարգելի Նաիրա, իհարկե յուրաքանչյուրս կարող ենք տնօրինել մեր ժամանակը ինչպես ցանկանում ենք, սակայն այստեղ կա մի նրբություն: եթե աշխատողը չներկայացնի ոչ մի տեղեկանք երկրորդ աշխատավայր և հետո պարզվի, որ նրա աշխատաժամանակը օրական անցնում է 12 ժամից համատեղ աշխատանքի պատճառով, ապա այս դեպքում երկրորդ գործատուն խնդիրներ կունենա: Ամեն դեպքում, ես աշխատանքի ընդունելուց պահանջում եմ այդ տեղեկանքը:
Բացի այդ գոյություն ունի «ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1111 որոշումը, որը դեռ իր ուժը չի կորցրել և գործում է այնքանով, որքանով չի հակասում Օրենքին:

Լավրենտի

Սակայն մի մոռացեք, որ օրենքը ավելի բարձր ուժ ունի, քան որոշումը, և հակասության դեպքում գործում են օրենքի կետերը:

Թամարա

Հարգելիներս, պատասխանեք, խնդրեմ, իսկ աշխատանքային գրքույկում ինչպես է լրացվում?
Կանխավ շնորհակալ եմ:

Վիկտորյա

Համաձայն ԱՕ հոդված 90 կետ 4. “Աշխատողի պահանջով աշխատանքային գրքույկում լրացվում են`… 3) համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին”:

Վիկտորյա

Իսկ աշխատանքային գրքույկում լրացնում եք սովորական կարգով, առանց ավելորդ գրառումների:

Թամարա

Կարելի է հիմնական աշխատավայրի ընդունվելը գրել, հետո համատեղությամբ աշխատավայրի գրանցման օրը, … Թե պետք է հիմնական աշխատավայրում ընդունել-ազատելուց հետո աշխատողը գրքույկը ներկայացնի համատեղությամբ աշխատած վայր և այնտեղ նւյնպես լրացվի: Պետք է 2 աշխատանքային գրքույկ ունենալ?

Հերմինե

Երկու աշխատանքային գրքույկ պետք չէ ունենալ, լինում է մեկ աշխատանքային գրքույկ, որը պահվում է հիմնական աշխատավայրում:

Հերմինե

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս` հնարավո՞ր է համատեղությամբ ընդունել հաշվապահ/գանձապահ, և հաշվապահի համար սահմանել 8, իսկ գանձապահի համար 3 ժամ աշխատաժամանակ, որպեսզի աշխատողը ընդհանուր ունենա 8 ժամ աշխատաժամանակ:

Shushanik

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին։Աշխատում եմ միաժամանակ երկու տեղում, մեկը հիմնական, մյուսը` համատեղության կարգով։ Պահումները լիարժեք կատարվում են երկու տեղերում էլ։ Բայց արձակուրդային ստանում եմ մեկ տեղից։ Կարո՞ղ եք ասել` արդյոք դա օրինական է։

Karen

Խնդրում եմ օգնեք, ընթացակարգը ինձ անհասկանալի է: Որ աշխատավայրից ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ինձ մեկ աշխատավայրում որպես հիմնական, իսկ մյուսում համատեղությամբ գրանցելու համար:

Ես աշխատում եմ մի կազմակերպությունում(առաջին) որպես հիմնական աշխատող և աշխատանքի առաջարկ եմ ստանում մեկ այլ կազմակերպությունից(երկրորդ), այն պայմանով, որ երկրորդ աշխատատեղում պետք է լինեմ հիմնական աշխատող, իսկ առաջինում համատեղությամբ:

Քրիստինա

Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես աշխատում եմ երկու ՀՈԱԿ ում, որոնք երկուսն էլ քաղաքապետարանի ենթակայության տակ են: Մի տեղ հիմնական, մյուս տեղում` համատեղությամբ: Ինչպե՞ս պետք է վճարվեմ` երկու տեղից էլ մեկ դրույքի չափով, թե համատեղությամբ աշխատատեղից կես դրույքով: