Դավիթ.
Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատանքի համար պետք է պատվիրի էժան համակարգիչ, մոտ 450$ արժեքով, ԱՁ-ի քարտով: Աշխատում է շրջ. հարկով: Հաշվի առնելով, որ մաքսային պարտավորվածություն չի առաջանում, խնդիր չի՞ առաջանա Հայաստան առաքող ընկերության ծառայությունից անձնական accountով օգտվելու դեպքում: Թե՞ պետք է ամեն դեպքում ներմուծումն որևէ կերպ ձևակերպել կամ ԱՁ-ի անունն արտացոլել: Արդյո՞ք հնարավոր է գնումն որպես ծախս ձևակերպել:
անձնական accountով օգտվելու դեպքում կդիտվի անձնական ոչ թե ԱՁ-ի ապրանք, ԱՁ-ի անունն արտացոլեք: որպես շրջհարկ վճարող ազատված չեք մաքսային ձևակերպումների համար պարտավորություններից.
Շրջանառության հարկ վճարողի համար պահպանվում են Օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով այլ հարկերի (որոնց շրջանառության հարկը չի փոխարինում) և վճարների հաշվարկման ու վճարման կարգերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Շրջանառության հարկ վճարողները, սույն գլխով կարգավորվող հարաբերությունների մասով, ազատվում են
1) Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված
շահութահարկի կանխավճարների կատարումից.2) Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից: