Համակարգչային ծրագրի ձեռքբերում

Արտյոմ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՀՀ կազմակերպությունը Ղազախստանից ձեռք է բերում համակարգչային ծրագիր՝ ոչ նյութական ակտիվ: Տվյալ ծրագրի միջոցով ծառայություն է մատուցում Բելառուսի կազմակերպությանը: Հարցս 1. Տվյալ ծրագրի ձեռքբերման մասով ի՞նչ հարկեր կառաջանան։ Հարց 2. Բելառուսին ծառայություն մատուցելու համար պետք է հարկվեմ ԱԱՀ-ով և շահութահարկով, թե՞ միայն շահութահարկով: Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարցս 1. Տվյալ ծրագրի ձեռքբերման մասով ի՞նչ հարկեր կառաջանան։
հնարավոր է ոչ ռեզիդենտի շահութահարկ,

Հարց 2. Բելառուսին ծառայություն մատուցելու համար պետք է հարկվեմ ԱԱՀ-ով և շահութահարկով, թե՞ միայն շահութահարկով: 
ԱԱՀ մասով չենք կարող ասել, քանի որ պարզ չի թե ինչ գործարք է,շահութահարկը կա,

Արտյոմ

Իսկ ձեռքբերման մասով ավելացված արժեքի հարկ չի՞ առաջանա։

Tigran

ոչ ձեռքբերման մասով ավելացված արժեքի հարկ չի առաջանա,

Արթուր

Կարծում եմ՝ կառաջանա ոչ ռեզիդենտի շահութահարկ, քանի որ համաձայն ՀՕ հոդված 39՝ ծառայության մատուցման վայրը գտնվում է ՀՀ տարածքում։ Բելառուսական ընկերությանը ծառայություններ մատուցելու հետ կապված՝ դարձյալ, ծառայությունների մատուցման վայրը գտնվում է ՀՀ-ում, հետևաբար, բացի շահութահարկը, առաջանում է նաև ԱԱՀ պարտավորություն։