Բաբկեն.
Խնդրում եմ ինձ հուշել: Ես ուզում եմ տարբեր ընկերությունների համակարգչային ծառայություններ մատուցել (համակարգիչների վերանորոգում և հարկ եղած դեպքում մասերի վաճառք), և ամենայն հավանականությամբ վճարումը լինելու է փոխանցումով, քանի որ պետք է պայմանագիր կնքվի նրանց հետ, խնդրում եմ ինձ օգնել: Ո՞րն է ճիշտ` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, և աշխատել ԱԱՀ-ով, թե՞ առանց: Կամ գոնե տվեք մի հղում, որտեղ կա մանրամասն տեղեկություն:
Կանխավ շնորհակալ եմ:
Կարող եք աշխատել Ա/Ձ կարգավիճակով և ՓՄՁ դաշտում` առանց ԱԱՀ:
Դուք կարող եք նաև աշխատել արտոնագրային վճարով, տարեկան մինչև 6 մլն. դրամի շրջ. դեպքում, որի համար նույնիսկ ՀԴՄ հարկավոր չէ: Տարեկան գումար եք վճարում և ամսեկան 5000դրամ: Ավելի մանրամասն հետաքրքրվեք ՊԵԿ-ի սպաս. կենտրոններից, Կոմիտասի 35 2 հարկ կամ ձեր պետ ռեգիստրից:
Անչափ շնորհակալ եմ, Աննա և Աստղիկ ջան: Ինձ շատ հետարքրեց “Դուք կարող եք նաև աշխատել արտոնագրային վճարով, տարեկան մինչև 6 մլն. դրամի շրջ. դեպքում, որի համար նույնիսկ ՀԴՄ հարկավոր չէ”, եթե դժվար չէ, կարո՞ղ եք մանրամասնել:
Հարգելի Բաբկեն, ինձանից Ձեզ խորհուրդ` մի մտեք հարկային դաշտ, եթե աշխատելու եք կազմակերպությունների հետ, Դուք խնդիր չունեք. քաղիրավական պայմանագիր կնքեք նրանց հետ, իրանք Ձեր փոխարեն կհաշվարկեն, կմուծեն Ձեր հարկերը, հարկային մարմինների հետ էլ ավելորդ խնդիրներ չեք ունենա: Իսկ արտոնագրային վճարը Ձեր պարագայում չի տարածվում: