Համակարգիչների ծրագրային սպասարկման կետ բացելու համար

Մկրտիչ․

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ համակարգիչների ծրագրային սպասարկման կետ բացել և հիմա չգիտեմ՝ ի՞նչ հարկեր եմ մուծելու ամսական և թե տարեկան, և արդյո՞ք ՀԴՄ սարք պարտադիր է, թե՞ ոչ, կխնդրեի ինձ մանրամասն գրեիք: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Ձեր կողմից նշված գործունեությունը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, հենց այդ գործունեությունը որպես օրինակ նշված է ՊԵԿ-ի միկրոձեռնարկատիրության ուղեցույցում որպես միկրոձեռնարկատիրություն չհամարվող։ Այնպես որ, աշխատելու եք շրջանառության հարկի դաշտում՝ 5 % շրջ․ հարկ ամբողջ հասույթից։ Եթե ծառայություններ եք մատուցելու բնակչությանը, իսկ Ձեր դեպքում իմ կարծիքով՝ այո, ապա ՀԴՄ անհրաժեշտ է։ Եթե գրանցվեք որպես ԱՁ, ապա բացի շրջանառության հարկը կվճարեք նաև 5 000 դրամ շահութահարկ և, եթե 1974թ-ից հետո եք ծնվել՝ 5 000 դրամ սոցիալական վճար։

Tigran

Այդ գործունեությունը պետք է իրականացնեք շրջհարկի դաշտում, ՀԴՄ սարքը պարտադիր է: Ա/ձ-ի կարգավիճակով գործելու դեպքում նաև տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար պետք է վճարեք:

Աննա

Ձեր գործունեությունը պետք է լինի շրջանառության հարկի դաշտում: Եթե իրավական տեսակը ԱՁ է, ապա եթե 1974թ հետո է անհատ ձեռներեցը ծնվել, ապա ամսական միայն 5 000 դրամ կամ տարեկան 60 000 դրամ: Իսկ եթե 1974թ հետո, ապա առաջ է գալիս նաև կուտակային սոցիալական վճարը, այսինքն ևս 5 000 դրամ ամսական կամ տարեկան 60 000 դրամ: Ինչպես նաև պարտադիր վճար՝ դրոշմանիշային վճարը տարեկան 12 000 դրամ: Եվ այս ամենը, եթե իրավական տեսակը ԱՁ է: Իսկ ինչ վերաբերվում է ՀԴՄ, ապա պարտադիր է: Պատկերն այլ է, եթե իրավական տեսակը լինի ՍՊԸ: