Հաճախորդներին զեղչի քարտ տրամադրելու դեպքում

Նարեկ.

Բարև Ձեզ: ԱԱՀ-ի 62 հոդվածի 6 կետի բ ենթակետում ասվում է, որ ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման այն գործարքների, որոնք իրականացվում են հարկ վճարողի կողմից նախապես ընդունված գրավոր ակտում նշված կամ նախապես ընդունված այլ իրավական ակտում նշված առևտրային զեղչի չափով պակաս արժեքով, և այդ առևտրային զեղչը սույն
ենթակետում նշված ակտերով սահմանված ժամանակահատվածում արտացոլվում է հարկ վճարողի կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում:
Մեզ մոտ չի գործում զեղչեր, որ նախօրոք կազմվի իրավական ակտ, բայց կան հաճախորդների խումբ, որոնք ունեն զեղչի քարտ 10-30% և ցանկացած պահի կարող են գնել ցանկացած ապրանք քարտի զեղչով, խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել տվյալ դեպքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Նախապես ընդունված գրավոր ակտ կամ նախապես ընդունված այլ իրավական ակտ ասելով նկատի են առել կամ հաճախորդի հետ համաձայնագիր, կամ հրապարակային օֆերտա: Ամեն դեպքում կիրառվող զեղչը չի կարող ավել լինել 20 տոկոսից, համաձայն այդ մասի՝ Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը,:

Ալլա

Ես ձեզ խորհուրդ կտամ նայեք ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ Ավելացված արժեքի հարկի մասը, այնտեղ օրինակներով բացատրվում է։