Արթուր.
Հարգելի հաշվապահներ,
Ապրանք (հագուստ, սպիտակեղեն) արտահանելու ժամանակ մաքսային ի՞նչ վճարներ են սահմանված, և այդ դեպքում ո՞ր հարկատեսակով պետք է հարկվի տվյալ արտադրությունը` ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ: Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արթուր.
Հարգելի հաշվապահներ,
Ապրանք (հագուստ, սպիտակեղեն) արտահանելու ժամանակ մաքսային ի՞նչ վճարներ են սահմանված, և այդ դեպքում ո՞ր հարկատեսակով պետք է հարկվի տվյալ արտադրությունը` ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Արթուր, արտահանման ժամանակ սահմանված է ԱԱՀ զրոյական դրույքաչափ, սակայն թե որ հարկային դաշտում է աշխատելու կազմակերպությունը, կախված է այլ հանգամանքներից (տես “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 4):
Հարգելի Կարեն, կարո՞ղ եք ասել` արտահանման դեպքում ի՞նչ մաքսային վճարներ պետք վճարել և ի՞նչ դրույքաչափերով: Մի խոսքով` ինչքա՞ն արժե նման տեսակի ապրանքի արտահանումը:
Հարգելի՛ Արթուր, ՀՀ–ում արտահանումը ազատված է մաքսային վճարներից (բացառությամբ մաքսավճարի), այսինքն՝ նշված ապրանքները արտահանելու համար Դուք պետք է վճարեք միայն մաքսավճար, ինչպես նաև ապրանքների մաքսային ձևակերպումների դիմաց միջնորդական ծառայության վճար։