Կրիպտոարժույթի կարգավորումներ

Լուսինե.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքիր է` ինչպիսի՞ կարգավորումներ են գործում ՀՀ-ում կրիպտոարժույթի թողարկման (mining) վերաբերյալ:
1. Արդյո՞ք համարվում է ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ուղղակի ֆիզ. անձը կարող է տարվա վերջում եկամուտ հայտարարագրել:
2. Ի՞նչ հարկեր է անհրաժեշտ վճարել:

Շնորհակալ եմ ցանկացած տեղեկատվության համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Որևէ կարգավորում ՀՀ-ում դեռ այս պահին չկա, հարցը մի քանի ասպեկտ ունի, բանկիրներին դա ձեռք չի տալիս, մյուս կողմից նաև տնտեսական անվտանգության հարց է:

Լուսինե

Շնորհակալություն Տիգրան ջան:

Այսինքն եթե չկա կարգավորում, հետևաբար չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, և որևէ գրանցման/հաշվառման, հարկերի վճարման անհրաժեշտություն առկա չէ, ճի՞շտ եմ:

Հ.Գ. Դե տնտեսական անվտանգության հարցը գլոբալ է, բայց բազմաթիվ երկրներ գնում են կարգավորման ճանապարհով, ինչպես օրերս ՌԴ-ն:

Tigran

Այո ԿԲ-ն դեռ դրանով չի զբաղվում, հազիվ քրաուֆունդինգի հարցը եղավ, իսկ ՌԴ-ն դեռ հայեցակարգի նախագիծ է ու ԿԲ-ի հետ վերջնական տեսքի չեն բերել,օրենք դեռ չունեն:

Tigran