Կստանա՞ արդյոք նպաստ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը

Մարիամ.

Եթե 2020 թվականի փետրվարի 22-ից ընդունվել եմ աշխատանքի արագ սննդի կետում, և այդ սննդի կետը հանդիսանում է միկրոձեռնարկատիրություն, իսկ մարտի 25-ին լրացել է հղիությանս 30 շաբաթը, և ստացել եմ անաշխատունակության թերթիկ, կարո՞ղ եմ արդյոք գնալ ֆիզ. արձակուրդ և ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ ամսական 18 000 դրամը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Ոչ, չեք կարող, բայց արագ սննդի կետը ո՞նց է տվել միկրոձեռնարկատիրության հայտ։

Մարիաննա

Բարև Ձեզ: ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի իրավունք ունեն գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Չաշխատող անձ է համարվում նաև միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը: