Կուտակված շահույթ

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ հիմնադիրը իր երկու տարիների կուտակված շահույթը ուզում է ներդնել կանոնադրական կապիտալում, ապա ի՞նչ ընթացակարգով է արվում: Այս դեպքում այլևս չի՞ առաջանում շահաբաժնի վճարումից եկամտային հարկ վճարելու պարտավորություն:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դա կոչվում է կանոնադրական կապիտալի ավելացում նախորդ տարիների չբաշխված շահույթի հաշվին։ Պետք է պետ ռեգիստրով դա արվի, հիմնադրի որոշման հիման վրա։

Tigran

Այս դեպքում շահաբաժնի վճարումից եկամտային հարկ վճարելու պարտավորություն չի առաջանում: Սակայն հիմնադիրը կայացնում է այդ մասին գրավոր որոշում:

Հասմիկ
  1. Խնդրում եմ տեղեկացնել, թե ներդրումն ի՞նչ ձևով է կատարվում՝ կազմակերպության բանկային հաշվին մուտք անելո՞վ, քանի որ այդ գումարը տվյալ դեպքում գտնվում է դրամարկղում։ ՀՀ կառավարության 2017 թ․ թիվ 1371-Ն որոշման համաձայն՝ կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված գումարային ներդրումները հաստատող փաստաթուղթը ո՞րն է համարվում ըստ ձեզ։
Hayk

Շնորհակալություն

Հասմիկ

Խնդրում եմ կոնկրետ հոդվածը նշել, և արդյո՞ք դա վերաբերվում է նաև ՍՊԸ-ներին: