Համեստ.
Բարև բոլորին:
ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը, որը հարկայինից ստանում է հարկային հաշիվներ, դրանցով գործարքներ է կատարում: Սակայն այն կազմակերպությունը, որը օգտվում է մեր ծառայություններից, ինչ ինչ պատճառներով կորցրել է մեր կողմից ներկայացրած հարկային հաշիվները, սակայն դրանք պահպանվել են բազայում, քանի որ այդ կազմակերպության մասնաճյուղը գլխավոր կազմակերպությանը հաշիվները ուղարկում է ֆաքսով, որպիսի չուշանա փոխանցումը, իսկ օրինակները հետո են տանում: Հիմա 2 հարկային հաշիվներ կորցրել են, սակայն կատարվել է փոխանցումը: Արդյո՞ք հիմք կհանդիսանա բազայում պահպանված ֆաքս արված օրինակը, եթե իրենցից պահանջեմ իրենց ստորագրությամբ և կնիքով կնքված: Եթե ոչ, ինչպե՞ս վարվեմ:
Միգուցե անվավե՞ր ճանաչեք սահմանված կարգով և դուրս գրեք նոր հարկային հաշիվներ:
Անվավեր կճանաչվեր, սակայն գործարքը արդեն կատարվել է, գումարը փոխանցվել է: Եվ ի՞նչ կարգով կարելի է նոր հաշիվ դուրս գրել, եթե փոխանցման մեջ նշված են այդ հաշիվների համարները: