Մարիա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն անհատույց վարձակալել է տարածք գուրծունեությունը ծավալելու համար: Արդյո՞ք պարտադիր պետք է այդ տարածքի հետ կապված կոմունալ վճարները` հեռախոսը, էլեկտրաէներգիան և այլն ծախս դիտելու համար անվանափոխել ՍՊԸ-ի անունով, թե՞ վարձակալման պայմանագիրը նոտարական հաստատումով բավարար է:
Շնորհակալ եմ:
Ճիշտ կլինի, որ սահմանեք վարձավճար կոմունալ ծախսերի չափով, վարձատուն այդ վարձավճարի հաշվին տանի մուծի կոմունալ վճարները, թե չէ և ծախսի առումով, և վարձատուի փոխարեն վճարած կոմունալները վարձատուի համար որպես եկամուտ դիտարկելու առումով կարող են խնդիրներ առաջանալ:
Մարիա, նոտարական վավերացումը ոչ մի բանի հիմք չի կարող հանդիսանալ, երկրորդ` կոմունալ ծախսերը համախառն եկամտից նվազեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ձեր վարձակալության պայմանագիրը պետական գրանցում ստանա, և կոմունալ ծախսերի հաշիվը ձեր անունով գա: Չէ՞ որ անհաժեշտ է համարվում, որ ծախսերը լինի եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ, ինչպես նաև փաստաթղթերով հիմնավորված: