Արթուր․
Բարև Ձեզ, պատասխանեք խնդրեմ․ համատեղությամբ իրականցված աշխատանքի ժամանակահատվածը կարո՞ղ է հաշվարկվել երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դեպքում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արթուր․
Բարև Ձեզ, պատասխանեք խնդրեմ․ համատեղությամբ իրականցված աշխատանքի ժամանակահատվածը կարո՞ղ է հաշվարկվել երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դեպքում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ավելի լավ է սոցապ զանգեք հարցնեք, սակայն հաշվի առեք որ
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձին արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ չի նշանակվում:
Կարծում եմ՝ ոչ։ Համատեղությամբ իրականցված աշխատանքի ժամանակահատվածը կենսաթոշակ նշանակելու դեպքում կրկնակի ստաժ չի հաշվարկվում։
Բարև հարգելի Արթուր․
Ու՞մ և ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը:
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,
oդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթևեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, և նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթևեկության կառավարման աշխատանք,
ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Կարծում եմ ոչ, ճիշտ կլինի սոցիալական դիմեք։