Հասմիկ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պետք է լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:
Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հասմիկ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պետք է լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:
Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Չի կարող: ՀՕ 379-րդ հոդվածը այսպես է ասում՝
Օրենսգրքի 380-րդ հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա:
Հունվարի 1-ից կավելանա նաև սա՝
13) հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային օրվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքում այդ հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին սննդով ապահովում:
Ձեր դեպքը, իհարկե, հակասում է օրենքին, ստիպված եք լինելու գնալ այդ տարբերակին, ու կառաջարկեմ դրամական մուտքերը մուտք անեք բանկային հաշվին, օրինակ՝ տերմինալով կամ անմիջապես, որ ցրեք կասկածները, որ կանխիկով շրջանառության կարգ եք իբր խախտել, հետագայի համար:
Եթե ՀՀ ՀՕ 380-րդ հոդվածի 3-րդ մասի գործունեության տեսակներով չեն զբաղվում, ապա պարտադիր է:
Այո, եթե համապատասխան էլեկտրոնային հաշվից դուրս գրեք (taxservice ծրագրի միջոցով):
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի հոդված 4. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ՝ կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով՝ կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետևյալ գործունեության տեսակների մասով՝
ա) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցման, պայմանով, որ դրանց դիմաց կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.
բ) կրպակներում թերթերի և ամսագրերի վաճառքի, պայմանով, որ թերթերի և ամսագրերի իրացման տեսակարար կշիռը գերազանցում է ապրանքաշրջանառության ծավալի 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացումից հասույթի հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով.
գ) վիճակախաղի տոմսերի վաճառքի.
դ) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառքի.
ե) ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական և դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին և աշխատակիցներին սննդով ապահովման.
զ) առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի.
է) ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (ներառյալ՝ մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ և շրջածախ մանրածախ վաճառքի.
ը) գյուղական բնակավայրերի մանկաբարձական-բուժական կետերում գտնվող դեղատներից դեղանյութերի վաճառքի.
թ) կրպակներից ոչ ոգելից խմիչքների լցնովի վաճառքի.
ժ) վերգետնյա տրանսպորտային միջոցներով իրականացվող գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, ինչպես նաև ցիստեռններից (տակառներից) լցնովի գարեջրի, կվասի, կաթի կամ թանի վաճառքի.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացման և կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցման.
ժբ) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների) անվանական արժեքով իրացման.
ժդ) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացման.
ժե) փորձագիտական բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման.
ժզ) ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) կահավորված լինելու դեպքում՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացման.
ժէ) խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպման:
Այո, կարող է, դուրս գրեք հաշվարկային փաստաթուղթ և գրեք դրամարկղի մուտքի օրդեր, որը չպետք է գերազանցի 300 000 դրամը: Եթե հ/փ-ի գումարը մեծ է 300 000 դրամից, ուրեմն 2 հատ հաշիվ գրեք, քանի որ տվյալ դեպքում չեք կարող 2 հատ մուտքի օրդեր գրեք: