Կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն

Կիմա․

Բարև ձեզ։

-Մատնահարդարում
-ՏՏ ոլորտ, ավելի կոնկրետ Մոբայլ հավելվածների ստեղծում
-Վիդեո, ֆոտո նկարահանում

Կարո՞ղ եք ասել՝ այս երեք ոլորտներում գործունեություն ծավալող մարդիկ կարո՞ղ են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ լինել, եթե տարեկան շրջանառությունը չի անցնում 24 միլիոնը։ Կարդում եմ Հոդված 266-ը, չհամարվողների մեջ կարծես թե չկան, պարզապես ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ ճիշտ եմ հասկացել։ “Չեն կարող համարվել”-ի մեջ գրված է՝ տեղեկատվության մշակման (այդ թվում` տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), սա մի քիչ կասկած առաջացրեց, որ գուցե ծրագրավորումը ու ՏՏ ոլորտը ի նկատի ունեն։

Շնորհակալություն ժամանակի համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Կիմա, Ձեր թվարկվածերը չեն մտնում միկրոյի տակ։

Tigran

-Մատնահարդարում, միայն սա կարող է գործել միկրոյով,առանձին,եթե ցանկանում եք զուգակցել մյուս գործունեությունները,ապա ավելի լավ է գոնե շրջհարկով գործեք

Կիմա

Շնորհակալություն պատասխանելու համար