Գրիգոր.
Կազմակերպությունն ունի հողի վարձակալության պայմանագիր համայնքապետարանի հետ, 2015 թվականին ավարտվել է պայմանագրի ժամկետը, սակայն համայնքապետարանը շարունակել է դուրս գրել հաշիվ ապրանքագիր, որի արդյունքում էլ վարձակալի կողմից վճարվել են բոլոր վարձավճարները: Նշեմ, որ աշխատանքը սեզոնային է՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ /այգի է/: Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը, եթե այո, ի՞նչ հիմքով /եթե հնարավոր է՝ հղում կատարեք/: Նշեմ, որ քսան տարուց ավելի է պայմանագիրը կնքված է, վարձակալի կողմից կատարվել են ներդրումներ և որևէ հիմք չկա լուծելու պայմանագիրը:
Պայմանագրում պետք է կետ լինի միակողմանի լուծարման մասին, այն է՝ ծանուցել ենթադրենք մեկ ամիս առաջ, որ պայմանագիրը պատրաստվում եք խզել այսինչ օրը, գրանցել տալ համայնքապետարանում, օրը լրանալուց հետո չեն կարող համարել շարունակվող պայմանագիր և պետք է խզվի այն:
Եթե պայմանագրի ժամկետն ավարտվել է և ոչ մի կից հավելված չի կնքվել ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ապա պայմանագիրն արդեն համարվում է ուժը կորցրած։
Պայմանագիրը խզելու պայմանները եթե պայմանագրով նշված չեն, ապա օրենքով է որոշվելու հարցը: Ուզեք/վերցրեք պայմանագրի բնօրինակը ու նայեք պայմանագրում կա կետ, որ, եթե նորը չի կնքվում, ապա այն երկարում է որոշակի ժամկետով, ներդրումների հետ կապվող հարցերը պայմանագրով ամրագրված են, որպեսզի հստակ լինի` հատուցում կարող եք պահանջել, որ փոխադարձ վերջնահաշվարկ կատարվի: Հասկանալի է հանրային սննդի օբյեկտ է:
Քաղաքացիական օրենսգիրք հոդված 624
2. Եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612):
Քանի որ համայնքապետարանը շարունակել է դուրս գրել հաշիվ ապրանքագրեր, որի արդյունքում էլ Ձեր կողմից վճարվել են բոլոր վարձավճարները, այդ դեպքում պայմանագիրը կհամարվի անորոշ ժամկետով կնքված, մինչև կողմերից որևէ մեկը պահանջի լուծելու պայմանագիրը՝ իհարկե, պետք է ներկայացնի հիմնավոր պահանջներ:
Հիմա գործընթացներ են գնում համայնքի հողերը հետ վերադարձնելու, և անօրինական պայմանագրերը չերկարաձգելու: Այնպես որ միանշանակ պետք է նայել պայմանագրի պայմանները։
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում` երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Ամեն ինչ կապված է Ձեր պայմանագրի բովանդակությունից և կարգավորվում է օրենքով։ Կարծում եմ այդ հարցը Ձեզ պետք է անհանգստացներ 2015 թվին, երբ լրացել էր պայմանագրի ժամկետը և Ձեզ շարունակում էին հաշիվ դուրս գրել։ Ուշադիր կարդացեք պայմանագիրը, հնարավոր է գտնեք Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը։