Նարե.
Բարև ձեզ: Եթե մարդ հանդիսանում է հայաստանյան կազմակերպությունում լրիվ դրույքային աշխատող, կարո՞ղ է այդ անձը նաև ունենալ ԱՁ և ծառայություն մատուցել դրսի կազմակերպությանը, ոլորտը՝ ծրագրավորում։ Եվ ԱՁ-ի դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարվի, արդյո՞ք պետք է վճարվի նաև եկամտահարկ, թե՞ միայն շրջանառության հարկ։ Շնորհակալ եմ:
Կարող եք եթե շահերի բախման խնդիր չկա հանրային ծառայող չեք: Ծրագրավորմամաբ զբաղվելու դեպքում, պետական ռեգիստրում գրանցվելուց հետո կարող եք դիմել նաև ՏՏ ոլորտի հավաստագիր ստանալու համար: Ա/ձ-ով գործելու դեպքում պետք է վճարվեք շրջանառության հարկ, սոցվճար և դրոշմանիշային վճար:Իսկ գրանցված աշխատող ունենալու դեպքում՝ պահումներ նրա աշխատավարձից:
Այո, կարող եք: ՏՏ ոլորտը ունի արտոնություն հավաստագիր ստանալով կարող է եկամտահարկը հաշվարկել 10 տոկոսով:
Այո, կարող եք օրենքի տեսանկյունից, սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է հարկերին, ապա ԱՁ-ն պետք է վճարի շահութահարկ և կուտակային սոց․ վճար, եթե իհարկե է կուտակային սոց․ վճար կատարող է, նաև այն ամիսների համար, երբ գործունեություն է ծավալել և ունեցել է եկամուտ, նաև դրոշմանիշային վճար: