Կարո՞ղ է արդյոք անձը դառնալ «Դայակ պետության հաշվին» ծրագրի շահառու

Սիրանուշ.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, հիմա ֆիզ. արձակուրդում եմ, երեխաս 1 տարեկան է, ցանկանում եմ վերադառնալ աշխատանքիս, ուզում եմ իմանալ որպես դայակ կարո՞ղ եմ մայրիկիս գրանցել, որքա՞ն է վճարվում, և դպրո՞ցն է վճարում դայակին, թե՞ պետությունը: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
marieta

Դիմեք սոց. զբաղվածության կենտրոն, այնտեղ կպարզաբանեն, բայց որքան տեղյակ եմ՝ ոչ:

Tigran

Պետք է հաշվառվեք զբաղվածության տարածքային կենտրոնում: Ծրագրի շահառուներն են տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձինք, ովքեր մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի:
4. Եթե շահառուների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է հետևյալ անձանց՝
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը կամ՝
2) ովքեր ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են կամ՝
3) ովքեր ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ՝
4) ովքեր ունեն երեք և ավելի երեխա կամ՝
5) ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա.
6) ովքեր բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտներ են.
7) ովքեր սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձինք են:
Աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Որպես դայակ կարող եք մայրիկին գրանցել, եթե նա չի աշխատում, քանի որ 2) երեխայի խնամքն իրականացնող` շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի (այսուհետ` դայակ) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիր) պատճենը:
Դիմեք և եթե պահանջներին համապատասխանում եք օգտվեք: