Կարո՞ղ է աշխատողը հինգ օր առաջ ներկայացնել ազատման դիմումը

Վարդուհի.

Բարև ձեզ: Եթե այլ աշխատանքի վայրում աշխատանքի է անցնում աշխատողը, կարո՞ղ է այդ դեպքում 5 աշխատանքային օր առաջ գրել դիմում դուրս գալուց առաջ: Եվ արդյո՞ք խախտումներ չեն լինի աշխատավարձից վերջնահաշվարկի ժամանակ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար աշխատողը պարտավոր է այդ մասին ծանուցել 30 օր առաջ:

Լիա

Աշխատողը ազատման դիմումը պետք է ներկայացնի առնվազն 30 օր առաջ: Աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ առնվազն 5 օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը: Հնարավոր է նաև 7 օրվա ընթացքում կողմերի համաձայնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը, բացառությամբ պետական հաստատությունների: