Կարո՞ղ է անձը լիցենզիա ստանալ

Աննա.

Բարև ձեզ: Ես նոր եմ ավարտել բժշկական քոլեջը, դեղագործ եմ, ցանկանում եմ իմանալ՝ արդյո՞ք նոր ավարտած դեղագործը կարող է լիցենզիա ձեռք բերել: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ըստ սահմանված լիցենզավորման կարգի. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղատանը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում կարող է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված և պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցած դեղագետների կամ դեղագործների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեության համար լիցենզավորված անհատ ձեռնարկատերը, եթե նա համապատասխանում է դեղագետին կամ դեղագործին ներկայացվող որակավորման պահանջներին, դեղատանը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) դեղերի ընդունում, պահպանում, իրացում և բացթողում կարող է իրականացնել անձամբ: Հետևաբար դեռ չեք կարող լիցենզիա ստանալ: