Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը 2 ամիս ազատման դիմում չգրել

Susan.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ունենք աշխատակից, ով գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Նրա զբաղեցրած հաստիքը կրճատվել է և նրան ծանուցվել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով կազմակերպությունը նրան չի կարող նոր աշխատանքով ապահովել /ԱՕ հոդված 113-ի 3-րդ կետ/։ Աշխատակիցը նշում է, որ ինքը կարող է 2 ամիս ազատման դիմում չգրել, պատճառաբանելով, որ այդ ընթացքում հնարավոր է կազմակերպության ֆինանսական իրավիճակը փոխվի: Խնդրում եմ ասեք, կա արդյո՞ք նման իրավունք: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Նախ դա ԱՕ 113-ի 3-րդ մասը դա 3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում. կարծում եմ, որ պետք է լինի 2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում: 113 հոդվածը չի նախատեսում ազատում աշխատողի դիմումի հիման վրա, այլ առանց դրա: Պետք է հաշվի առնեք նաև նույն հոդվածի այս մասը.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

Susanna

Բարև Ձեզ, հարգելի Տիգրան: Եթե Ձեզ ճիշտ հասկացա, երբ աշխատակիցը ստանա ծանուցումը, որ կազմակերպությունը չի կարող իրեն նոր աշխատանքով ապահովել, այլևս նրա ազատման դիմումի կարիքը չկա՞։ Տնօրենը կարո՞ղ է նրան ազատել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտին։ Անչափ շնորհակալ եմ:

Տիգրան

Սակայն աշխատեք գրավոր հիմնավորել, որ առաջարկվել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից, կամ գործատուի մոտ համապատասխան հնարավորությունները բացակայում են:

Karine

Առաջնորդվեք ՀՀ ԱՕ Հոդված 114. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը հոդվածի 2.2 կետով։