Գևորգ․
Բարև ձեզ: Կարի արտադրությունը, որը այժմ աշխատում է որպես միկրոձեռնարկատիրություն, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ը, 2025 թվականի հարկային փոփոխություների արդյունքում կարո՞ղ է մնալ որպես միկրոձեռնարկատիրություն: Եթե այո, աշխատելու է նույն կերպ, ինչ 2024-ին, թե՞ այլ փոփոխություններ կան։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար:
Այո, արտադրությունը միանշանակ կարող է շարունակել աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգով,եթե չի գերազանցել 24մլն դրամը, ձեր մասով փոփոխություն չկա:
Շնորհակալ եմ արձագանքելու համար: Կխնդրեմ նաև այս հարցին պատասխանել: Առևտրով զբաղվող ԱՁ-ն , որն աշխատում է շրջանառության հարկով , նախիկն 5%-ի փոխարեն հարկվելու է 10%? Այսինքն ամեն ինչ մնում է նույնը ուղակի 5%-ը դառնում է 10%: Միայն դա է փոփոխվում?
Առևտրով զվաղվող ԱՁ-ի համար շրջ հարկը դառնում է 10%, բայց այդ հարկի գումարից կարող է նվազեցնել օրենքով սահմանված ծախսերի 9,5%- ը։
Այսինքն շրջանառության և ինձ գրված հաշիվների տարբերության 0,5 %-ը պետք մուծեմ?
Կարի արտադրությունը 2025 թվականին կարող է գործել որպես միկրոձեռնարկատիրություն:
շրջհարկով գործելու դեպքում կունենաք 5 տոկոսով շրջհարկից ծախսերի նվազեցման հնարավորություն,
Շնորհակալ եմ : Ծախսերի նվազեցումը նկատի ունենք ԱՁ-ին դուրս գրված հաշիվները ճիշտ է ?
Այո, կարող եք գործել միկրոյի դածտում։