Կարելի՞ է լինել գրանցված աշխատող միանգամից 2 վայրում

Մերի.

Բարև Ձեզ: Ես կարո՞ղ եմ լինել գրանցված աշխատող միանգամից 2 վայրում, որպես հաշվետար՝ 2-ում էլ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ruzanna

Բարև Ձեզ, եթե երկու հիմնարկում էլ 0,5 դրույք է՝ կարող եք աշխատել:

Tigran

Կարող եք համատեղությամբ ու ժամերը չպետք է համընկնեն:

Ալլա

Այո, կարող եք, բայց մի տեղ կլինեք հիմնական, մյուս տեղում պետք է գրանցվեք համատեղությամբ, անպայման պայմանագրով կամ հրամանով նշեք աշխատանքային ժամերի քանակը:

Nerses

Այո, կարող եք: Ուշադրություն դարձրեք շաբաթական առավելագույն աշխատաժամանակը:

karine

Միաժամանակ կարող եք երկու կազմակերպությունում լինել գրանցված աշխատող։ Մի տեղ որպես հիմնական աշխատող, մյուսում՝ համատեղությամբ։ Հաշվի պետք է առնվի, որ 12 ժամը չգերազանցվի։ Նաև այդ ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հաշվարկվելու է միայն մեկ տեղից։

Աննա

Այո, կարող եք, պարզապես ուշադիր եղեք եկամտային հարկի հաշվետվությունը լրացնելու ժամանակ փաստացի աշխատած ժամերը ճիշտ ֆիքսել: Նաև գրանցման հայտը լրացնելիս նշեք համատեղությամբ աշխատանք: