ՀՄ-ի վրա կատարվել է կապիտալ բնույթի ծախս

Նելլի․

Բարև ձեզ։ Եթե տվյալ ՀՄ-ի ամորտիզացիոն ժամկետը ավարտվել է, բայց ՀՄ-ի վրա կատարվել է կապիտալ բնույթի ծախս, ամբողջը ծախսագրվում է շահութահարկով տվյալ տարու՞մ, մերսի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարծում եմ՝ ենթակա է ծախսագրման, եթե ՀՕ 121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան են ձեր տվյալները, հիմնական միջոցը ենթարկվել է վերագնահատման:

Նելլի

Հարգելի Տիգրան, ՀՄ-ի ամորտիզացիոն ժամկետը ավարտվել է 2019թ.-ին, 2021թ.-ին ՀՄ-ի վրա կատարվել է ծախս, որը գերազանցում է ՀՄ-ի սկզբնական արժեքի 5 %-ը, ամբողջը ծախսագրվու՞մ է շահութահարկով 2021թ.-ին։

Tigran

Այո, այն կատարելու համար առաջինը այդ կատարված ծախսերի փաստաթղթերի հիման վրա կատարեք ՀՄ-ի վերագնահատում ու դրանից հետո արդեն կատարեք ծախսագրումը 2021-ի հաշվով,ինչպես նաև ամորտիզացիան:

Նելլի

Շնորհակալություն, հարգելի Գևորգ, մի բան էլ հարցնեմ. եթե կա ՀՄ միջոց, որ վարձակալվել է տարածքի հետ, այդ ՀՄ-ի վրա կատարված ծախսերը ո՞նց է ծախսագրվում։ Շնորհակալություն։

Ալլա

ՀՕ Հոդված 121.Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները
Գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետը, իսկ որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի մոտ հաշվառված մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածը, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում: Դրանցում մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածի բացակայության դեպքում որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետը.
Գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն դեպքում, երբ այդ ծախսերի կատարման պարտականությունը համապատասխան ակտով կամ պայմանագրով կրում է վարձակալը կամ օգտագործողը.
Գործառնական վարձակալության կամ լիզինգի (տարատեսակների) կամ անհատույց օգտագործման պայմանագրի լուծման և (կամ) փաստացի դադարեցման դեպքում կապիտալ բնույթի ծախսերի չամորտիզացված մնացորդը վարձակալի կամ օգտագործողի համախառն եկամտից նվազեցման ենթակա չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարձակալը կամ օգտագործողը կապիտալ բնույթի ծախսերի չամորտիզացված մնացորդը հատուցման դիմաց օտարում է վարձատուին կամ հիմնական միջոցը և ոչ նյութական ակտիվը օգտագործման տրամադրողին.

Nerses

Կարդացեք ՀՕ Հոդված 121.Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները 2 կետի 3-րդը