Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ, որն աշխատում է ԱԱՀ-ով, իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրում ոչ ներքաղաքային, հասույթը մուտքի օրդերով մուծվում է դրամարկղ, այս գործունեության համար չկա ՀԴՄ կտրոն, մինչև սեպտեմբերի մեկը գործունեությունը հարկվում է պետ տուրքով ամսական, այս դեպքում ԱԱՀ հաշվարկի ո՞ր տողում պետք է լրացվի հասույթը ու գանձվի ԱԱՀ: Կանխավ շնորհակալ եմ։
այդ գործունեությունը 01.09.24-ից էլ էլի հարկվում է պետ տուրքով, այլ կարգով, սակայն ԱԱՀ-ից ազատված են. ԱԱՀ հաշվարկի 13 տողում պետք է լրացվի հասույթը,
ՀՕ հ.60 2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները.
54) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը.
Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ պատասխանի համար։ Ուղևորափոխադրումն իրականացվում է ավտոբուսով և ոչ ներքաղաքային, պետ տուրքով գանձվում է մենակ ներքաղաքային ուղևորափոխադրում, իմ գրվածը վերաբերվում է ավտոբուսով ուղևորափոխադրմանը:
եթե այդպես է ուրեմն այս տողում պիտի արտացոլվի հասույթը,
7. ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների
այս տողում ՀԴՄ-ով հասույթն է գրվում,
9. ԱԱՀ-ի 16.67% հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող
Ինձ համար անհասականալին այն է, որ կանխիկ փողը մուտք է լինում դրամարկղ մուտքի օրդերով, քանի որ այս դեպքում ՀԴՄ չի կիրառվում և հաշիվ ապրանքագիր չի գրվում։ Չեմ հասկանում, որ տողում ցույց տամ։
7. ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների
իսկ կանխիկ փողը դրամարկղից պետք մուտք լինի բանկային հաշիվ
շնորհակալ եմ
Հասույթը, որը մուտքի օրդերով մուծվում է դրամարկղ՝ եթե իր մեջ ներառում է ԱԱՀ-ն, ապա դրամարկղ մուտքագրված հասույթը լրացրեք տող 9-ում, հակառակ դեպքում՝ տող 7-ում։
Շնորհակալ եմ Գայանե ջան պատասխանի համար, հասույթը ուղևվարձն ա, որ վճարումը հաճախորդը տրանսպորտից օգտվելուց ա կետից բ կետ տեղափոխվելիս, օրինակ՝ 100 դրամ:
Տիգրանի հետ համամիտ եմ, ուղակի ,,опечатка,, ՀՕ-ի 64 հոդվածն է:
Շնորհակալ եմ պատասխանի համար, ՀՕ-ի 64 հոդվածը ԱԱՀ-ից ազատված գործարքներն են, բայց այս գործունեությունը ազատված չի ԱԱՀ -ից։