Կանոնադրական կապիտալի համալրում արտարժույթով

Ռազմիկ․

ՀՀ-ում գրանցած կազմակերպության հիմանդիրը հանդիսանում է Գերմանական կազմակերպություն, և այնպես է ստացվել, որ կանոնադրական կապիտալի մուտքը կատարվել է արտարժույթով (ԱՄՆ դոլլարով), բանկային փոխանցման միջոցով, կազմակերպության արտարժույթային հաշվին։ Սա ինչքանո՞վ է խնդիր, և եթե խնդիր է, ինչպե՞ս պետք է փոխանցվեր, որպեսզի ճիշտ լիներ՝ հաշվի առնելով, որ դրսից ՀՀ դրամ չեն կարող փոխանցել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

խնդիր չի, պետք է այդ գումարը հաշվառել մուտքի օրվա ԿԲ փոխարժեքով՝ դրամով,

Գայանե

Եթե կանոնադրական կապիտալի մուտքը կատարվել է արտարժույթով և բանկային փոխանցման միջոցով՝ կազմակերպության արտարժույթային հաշվի, ապա այս գործարքը խնդիր չէ առաջացնում։ 

Արմեն

Բարև Ձեզ: Կից ներկայացնում եմ Ձեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ ՊԵԿ դիրքորոշման քաղվածք 2017թ. դրությամբ: Կարծես թե դրանից հետո այդ մասով փոփոխություն չկա՝

«Հաշվի առնելով վերոգրյալը, տվյալ դեպքում, ՀՀ ռեզիդենտի կանոնադրական կապիտալում ներդրումային գործընթացն ապահովելու նպատակով ոչ ռեզիդենտի կողմից փոխանցումները կարող են կատարվել նաև արտարժույթով, սակայն արտարժույթով կատարվող փոխանցումները ենթակա են փոխարկման, ինչը հնարավորություն կընձեռնի կանոնադրական կապիտալի փաստացի համալրումը կատարել ՀՀ դրամով և այն չի հակասի «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:»

Nerses

Ոչ, խնդիր չի առաջացնի, արտարժույթային հաշվի վրա կարտացոլվի հետո կփոխարկեք դրամի կավելացնեք կանոնադրական կապիտալը։

Գայանե

Ոչ մի խնդիր չի լինի։