Հայկ․
Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռքբերած ապրանքների դիմաց վճարել է կանխիկ, սակայն մատակարար կողմը կանխիկի ոչ մի անդորրագիր չի տվել, միայն դուրս է գրվել էլէկտրոնային հաշիվ: Հիմա ինչպե՞ս պետք է հիմնավորել այդ վճարումները , և արդյո՞ք ԱՁ-ն պարտավոր է վարել դրամարկղային գիրք, եթե կատարում է կանխիկ գործարքներ: Շնորհակալություն։
ԱՁ-ն պարտավոր է վարել դրամարկղային գիրք, եթե ԱԱՀ դաշտում է, լավ է որ էլէկտրոնային հաշիվ են տվել,սակայն անկանխիկի օրենքի համաձայն պետք է վճարեիք փոխանցումով,
իսկ եթե փոքր գումար է՝ մինչև 300 000 դրամ, նույնպե՞ս պետք է փոխանցում անել:
այո,օրենքով է այդպես
Իսկ ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում կառաջարկեք, շնորհակալ կլինեմ եթե ուղղորդեք։
թող տենց մնա,հաջորդ անգամ ըստ օրենքի գործեք,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 4.
Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից անկանխիկ ձևով գործարքների իրականացումը
կետ 5․ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից:
Ձեր օրինակում վճարման հիմնավորումը միայն անկանխիկ:
Շնորհակալ եմ շատ, օրենքը կարդացի, պայմանավորվել ենք փոխանցումով աշխատել