Կանխիկ դրամի մուտք և ելք հաշվարկային հաշվից

Աննա.

Բարև Ձեզ: Եթե կանխիկ գումար է բանկից դուրս գրվում կամ բանկ մուտք արվում, ապա պարտադիր պե՞տք է այն դրամարկղում ցույց տրվի և հետո դրամարկղի ելքի-մուտքի օրդերներով ցույց տրվի, թե՞ դա պարտադիր չէ: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ղազար

Այո, պարտատիր է, եթե Ա/Ձ չէ։

Tigran

Հարգելի Աննա, դա պարտադիր է և պետք է անպայման լրացվի դրամարկղի գրքում ցանկացած մուտք ու ելք:

Ռուզաննա

Գրանցվում է մեկ անգամ` դրամարկղում ցույց եք տալիս մուտք կամ ելք:

Անի

Շնորհակալություն, իսկ հաշվի համալրում երբ անում ենք, պարտադի՞ր է, որ ցույց տանք դրամարկղից, թե՞ հնարավոր է այլ աղբյուրներից էլ անել:

Ղազար

Եթե դրամարկղում գումար չունեք, նախ մուտքագրեք դրամարկղ, եթե կա, ապա անպայման ցույց տվեք դրամակղից։

Գոհար

Կանխիկի մուտքը պարտադիր դրամարկղից, եթե դրամարկղում բավարար գումար չկա, փոխառություն ձևակերպեք, մուտքագրեք դրամարկղ, հետո ելքագրեք որպես հաշվի համալրում:

Արո

Հաշվարկային հաշվից կանխիկ մուտքը կամ ելքը պետք է գրանցվի դրամարկղում, բացառությամբ փոխառության պայմանագրի համաձայն բանկի մուտքի կամ ելքի դեպքում: