Արմինե. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի կանխիկ եվրո մուտք անել իր բանկային եվրոյի հաշվին: Նախապես շնորհակալություն: Կիսվել՝ Նման նյութեր՝ Արտարժույթի կանխիկ մուտք բանկային հաշվին Արդյո՞ք վճարումը կհամարվի կանխիկ Կազմակերպության դոլարային հաշվին մուտք է եղել դոլար Մատակարարի բանկային հաշվին գումար է փոխանցվել Արդյո՞ք կանխիկ մուտք/ելքերի համար պետք է ունենալ դրամարկղային գիրք
Այո, կարող է մուտքագրել և նպատակ դաշտում հստակ գրել՝ ինչի համար կամ ինչ գործարքից ստացված:
Կարող եք, եթե ունեք համապատասխան արտարժույթի դրամարկղի գիրք, կամ կարող եք դրամային հաշիվ մուտք անել ու արտարժույթի փոխարկում անել հաշիվների մեջ:
Կանխիկ եվրո մուտքագրելու համար հարկավոր է եվրոյի համար նախատեսված դրամարկղային գիրք գրանցել և ունենալ լիցենզիա արտարժույթով գործարքներ անելու համար:
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում հստակ նշված են Ձեր հարցի պատասխանները: