Կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարում

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով՝ ընդհանուր հարկման դաշտում: Բ կազմակերպության հետ ունի կնքած պայմանագիր, համաձայն որի Բ կազմակերպությունը պետք է մատուցի ծառայություն, որի ավարտը լինելու է 4 ամիս հետո: Ա կազմակերպությունը ամեն ամիս կանխավճար է վճարում Բ կազմակերպությանը: Բ կազմակերպությունը հաշիվ է դուրս գրում՝ ծառայության մատուցման ամսաթիվ 31.12.2020, իսկ դուրս գրման ամսաթիվը 15.01.2021: Հարց. կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարման ամսաթիվը հաշվապահորեն ո՞րը ճիշտ կլինի: Եվ հաշվապահական հաշվեկշռի մեջ ինչպե՞ս պետք է արտացոլվեն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նաիրա

Բարև Ձեզ: Ծառայության մատուցման ամսաթվով կատարում եք փոխմարումը, իսկ հաշվապահական հաշվեկշռում, եթե իհարկե Ձեր կանխավճարը հավասար է մատուցված ծառայության գնին՝ տվյալ գործընկերոջ գծով պարտքի և կանխավճարի մնացորդ չեք ունենում, միայն շրջանառութուն եք ունենում:

Nerses

Ծախսը և եկամուտը կատարեք հաշվառման հաշվեգրման մեթոդով:
Իսկ երբ կատարվել է փաստացի վճարում այդ ժամանակաշրջանում էլ պետք է կատարվի փոխմարումը

Անահիտ

Դեկտեմբերի ծառայության մատուցումը ձևակերպեք դեկտեմբերին, ցույց տալով կրեդիտորական պարտք առ 01.01.2021թ, իսկ կանխավճարի փոխմարումները՝ ըստ վճարման ամսաթվի

Ռոզա

Եթե պայմանագրում նշված է ծառայության մատուցման ավարտ 4 ամիս հետո, և Բ կազմակերպությունը 31.12.2020 թ. ծառայության ավարտից հետո դուրս է գրել հաշիվ ապրանքագիր, ապա հաշվեգրումը կատարում եք 31.12.2020թ. կանխավճարն էլ մարում 31.12.2020թ.: