Կայքերի վաճառք օտարերկրյա ընկերությանը

Գայանե.

Բարև Ձեզ: Ընկերությունը զբաղվում է կայքերի պատրաստմամբ և վաճառում Գերմանիայում գտնվող մեկ այլ ընկերության, հիմա ՍՊԸ-ով է զբաղվում: Կասեք ինձ՝ հնարավո՞ր է փոխել այլ հարկատեսակի, որպեսզի քիչ հարկեր վճարի, օրինակ՝ միկրո, ԱՁ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Չեք գրել, թե հիմա ո՞ր հարկման համակարգում եք գործում, որ անցնեք այլ հարկատեսակի: Օրենքի համաձայն միկրոյով չեք կարող գործել: Իսկ դուք ՏՏ ոլորտի հավաստագիր ունե՞ք:

Գայանե

Այո, ՏՏ ոլորտի հավաստագիր ունենք, այս պահին ԱԱՀ հարկման համակարգում ենք գործում։

Tigran

Այսինքն ԱԱՀ եք վճարել, իսկ մյուս արտոնություններից չեք օգտվել, խնդիրը հաշվապահական է, դուք արտահանող եք ու դրա համար ԱԱՀ չպետք է վճարեիք:

Գայանե

ԱԱՀ չենք վճարել, իսկ կասեք` ի՞նչ արտոնություն, եկամտային հարկի մասի՞ն է խոսքը, և որպես հմուտ հաշվապահ, կասեք՝ ԱԱՀ հարկատեսակից բացի կա՞ այլ հարկատեսակ, որը ավելի քիչ հարկեր կարող է վճարել ընկերությունը։ Շնորհակալություն

Tigran

Եկամտային հարկի, շահութահարկի արտոնություններ:

Նաիրա

Հարգելի Գայանե,
ինչպես հասկացա՝ հիմա աշխատում եք ԱԱՀ դաշտում արդեն, ԱԱՀ-ից չեք կարող հետ գնալ միկրո կամ շրջանառության հարկ: Պետք է սպասեք հարկային տարին փոխվի, որ հաջորդ տարի մեկ այլ հարկման ռեժիմ նշեք: Նշեմ նաև, որ Ձեր նշած գործունեության տեսակը չի կարող միկրոյի համակարգում աշխատել:

Karine

Միկրոյի դաշտում չեք կարող աշխատել, իսկ շրջհարկի կարող եք անցնել հաջորդ տարվանից , եթե պայմանները բավարարում են։