Արման
Բարև ձեզ: Ես երկար տարիներ աշխատել եմ կահույքագործության ոլորտում, եղել եմ գրանցված աշխատող: Այժմ ես ցանկանում եմ ինքնուրույն աշխատել, այսինքնˋ ինքս ընդունեմ կահույքի պատրաստման պատվերներ, բայց չխախտեմ օրենքը: Խնդրում եմ ասեք, ի՞նչ պետք է անեմ, որտե՞ղ պետք է դիմում ներկայացնեմ և ինչքա՞ն պետք է վճարեմ յուրաքանչյուր ամիս, եթե որևէ գործ անում եմ կամ եթե որևէ ամսում ոչ մի գործ չեմ անում:
Դուք պետք է դիմում ներկայացնեք հարկային մարմին գործունեություն սկսելու թույլատրման համար, այնուհետև կստանաք ԱՁ ի կարգավիճակ և յուրաքանչյուր ամիս կմուծեք հարկեր աշխատավարձի համար և այլն…
Շնորհակալ եմ պատասխանի համար: Իսկ ինչքա՞ն է կազմում այդ հարկը, ու արդյո՞ք ես պետք է վճարեմ, եթե տվյալ ամիս ոչ մի պատվեր չեմ կատարել: