Կազմակերպությունը ֆիզ. անձից ստացել է հիմնական միջոց

Սաթեն.

Խնդրում եմ շտապ պատասխանել.
2012-ին կազմակերպությունը ֆիզ. անձից ստացել է 850 000 հիմնական միջոց ապրանքափոխանակման պայմանով: Սույն ամսում կատարում եմ գործարքը, ֆիզ. անձի համար պետք է կատարեմ 10% հարկի վճարում, արդյո՞ք եկամտային հարկի հաշվետվության մեջ այդ գումարի նշումը խնդիր չի առաջացնի: Իսկ կազմակերպության համար տրվող ապրանքների համար ի՞նչ ձևակերպում պետք է կատարեմ, արդյո՞ք դա կդիտվի ապրանքի իրացում 3,5 % հարկով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Հարգելի Սաթեն, խնդիր կառաջացնի այդ գումարը եկամտային հարկի հաշվարկում չնշելը, իսկ վերջին նախադասության իմաստը այդքան էլ պարզ չէ: Արդյո՞ք կազմակերպությունը իրացրել է այդ հիմնական միջոցը: