Կազմակերպությունը ցանկանում է աշխատել ԱԱՀ դաշտում

245

Կարեն.

Բարև ձեզ:
Կազմակերպությունը հիմնադրվել է 2014թ. և էլեկտրոնային դիմում ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ (զբաղվում է առևտրային գործունեությամբ): 2015թ.-ից հարկային հաշիվների դուրսգրման ժամանակ հաղորդագրություն է գալիս, որում նշված է լինում՝ «Դուք ԱԱՀ վճարող չեք և ԱԱՀ-ով հաշիվ դուրս գրել չեք կարող»: Ինչքան գիտեմ՝ մենք պետք է ծանուցագիր ստանայինք շրջանառության հարկով աշխատելու համար, սակայն չենք ստացել, ավտոմատ կերպով մենք չե՞նք դառնում ԱԱՀ վճարող (մենք ցանկանում ենք աշխատել ԱԱՀ-ով): Խնդրում եմ պատասխանել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մուշեղ

Հարգելի Կարեն, Դուք պետք է ներկայացնեիք ԱԱՀ վճարող համարվելու միասնական հայտարարություն համաձայն 1501-Ն որոշման…

Աստղիկ

Հարգելի Մուշեղ, 2015թ. ԱԱՀ-ի հայտ չեն ներկայացնում, Կարենը ճիշտ է մեկնաբանում, ես առնչվել եմ այդ խնդրին, իսկ հաղորդագրությանը ուշադրություն մի դարձրեք, դա նրանց ծրագրային խնդիրն է:

Մուշեղ

Հարգելի Աստղիկ, ծանոթացեք, խնդրեմ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, որտեղ նշված է միասնական հայտարարության վերաբերյալ: Այլ հարց է, որ որոշ հարկատուներ կարող են չներկայացնել այդ հայտարարությունը, իսկ թե ովքեր, նշվում է վերոհիշյալ 1501-Ն որոշման մեջ: