Արմինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նման խնդրի առաջ ենք կանգնել. կազմակերպությունը (ՀՈԱԿ) վերանորոգման ընթացքում կորցրել է գույքի մատյանը: Ինչպե՞ս կարող ենք այն վերականգնել՝ հաշվել և սկսել գույքագրել 0-ի՞ց, չգիտենք մինչ վերանորոգումն ունեցած գույքի արժեքները։ Կա՞ արդյոք նման ծառայություն, որ օրիանական ձևով կգույքագրի, և ի՞նչ պատասխանատվության կարող ենք ենթարկվել: Ինչպե՞ս վարվել։
Նախ երևի արձանագրություն կազմեք այդ մասին, հայտարարություն տվեք: Իսկ վերականգնելու համար այո պետք է սկսեք 0-ից գնահատել, իսկ գույքագրող կամ կազմակերպությունը դա վճարովի ծառայություն է: Կարող եք ենթարկվել կարգապահական, վարչական պատասխանատվության:
Պետք է գույքը ունենա սկզբնական ձեռք բերման փաստաթղթեր, հետագա գործողությունների հետ կապված հաշվապահական փաստաթղթեր, բացի ձեր նշված գույքի մատյանից, որոնց հիման վրա կարող եք վերականգնել գույքի արժեքը։
Այո, ես համաձայն եմ Ալլայի հետ՝ սկզբնական փաստաթղթերի հիման վրա վերականգնեք։