Hasmik.
Բարև ձեզ, խնդրում եմ ասացեք` կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող, ունի արտադրություն, արտադրանքը առաքվում է միայն իր սեփական խանութը, որտեղից իրականացվում է բացառապես մանրածախ առևտուր, նա արդյոք պետք է վարի առաքման գիրք: Շնորհակալություն:
Այո, արտադրության պահեստի համար:
hh_poghosyan շնիկ mail.ru
Ըստ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ, ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) կարգի
Սույն կարգի դրույթները չեն տարածվում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող չհամարվող այն անձանց վրա, որոնց համար օրենքով սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակատվածում…… Այսինքն Դուք կարող եք չվարել առաքման գիրք
Առաքումների գիրք պարտադիր է արտադրության պատրաստի արտադրանքի պահեստից, քանի որ այդտեղ ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր չէ.
Հասմիկ, հնարավոր է որ մի քիչ հակասականություն է առաջանում էս հարցի հետ կապված, բայց համոզված եղեք, որ առաքումների գիրք վարելը շաաաաաաատ ապահով է ձեր դեպքում:
բայց օրենքում ասվում է եթե ԱԱՀ վճարող չես և վաճառքը վարում ես ՀԴՄ-ով, առաքման գիրք վարելը պարտադիր չէ, իսկ Ա/Ձ -ն դրանով զբավում?
Հասմիկ ջան պարտադիր է պահեստում առաքման գիրք վարելը..Պ.Արթուրը ճիշտ է մեջբերել օրենքը, բայց սխալ մեկնաբանել..Արթուր, ՀԴՄ-ն պարտադիր է նրանց համար, ովքեր զբաղվում են մարնածախ առևտրով…տվյալ դեպքում խանութի համար պետք չի առաքման գիրք…Իսկ պահեստը տվյալ օրենքով չի կարգավորվում…դու ապրանք էս առաքում կամ մեծածախ վաճառում, դու պարտավոր էս ունենալ առաքման գիրք…
Արծրուն, Արթուրը շատ ճիշտ է մեկնաբանել: Եթե ՀԴՄ-ն կա, առաքման գիրքը ԱԱՀ չվճարողի համար պարտադիր չէ: Խորհուրդ կտամ մանրամասն կարդաս ՀՀ կառավարության 314 որոշումը: