Կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա

Հարութ․

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա։ Ի՞նչ նրբություններ կան դրա ԱԱՀ-ի հաշվառման հետ կապված։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Իմ տեղեկություններով՝ եթե այն ներմուծվել է Ռուսաստանից, ապա ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում, սակայն այլ երկրներից ավտոմեքենայի ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկ վճարվում է մաքսատանը:

Հարութ

Իսկ երրորդ երկրներից ներմուծման դեպքում արդյո՞ք մաքսատանը վճարված ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման:

Լիլ

Այո, հաշվանցման իրավունք ունեք, եթե ԱԱՀ վճարող եք:

Ալլա

Եթե վաճառքի համար չէ, ապա վճարված ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման:

ՀՕ հոդված 72, 1-ին մասի 8-րդ կետ՝

1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում՝

8) եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում: