Elen.
Բարև ձեզ:
Մեր կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ: Մեզ ասեցին, որ այսուհետև այլևս օրեկան ֆիսկալ հաշվետվություն պետք չէ հանել: Այդ դեպքում ես ինչի՞ հիման վրա պետք է դրամարկղից ելք անեմ: Իսկ ՀԴՄ-ի հետ կապված հարկային որևէ հաշվետվություն ներկայացնու՞մ ենք:
Նախապես շնորհակալություն:
Ընդհանրապես օրվա վերջում նոր ՀԴՄ-ներով ֆիսկալ հանվում է, սակայն եթե դուք այն ժամանակ հարկային ներկայացնում էիք յուրաքանչյուր ամիս հսկիչ դրամարկղային տեղեկության ձևը, ապա դա էլ չեք ներակայացնում, ՀԴՄ-ի թիվը ներկայացնում եք այն հաշվետվության մեջ, նայած թե ինչ հարկատեսակով եք աշխատում` ԱԱՀ, թե այլ:
Ավելացնեմ նաև` եթե ուզում եք իմանալ օրվա կամ ամսվա հասութը, ապա մտնում եք Ձեր էլեկտրոնային հարկային սայթը, անձնական գրասենյակ – ՀԴՄ բաժինը – ֆիսկալի հասույթ, այնտեղ ամիս – ամսաթվի փոփոխությամբ կարող եք իմանալ` որքան է կազմում: