Կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք

Դավիթ.

Բարև Ձեզ,
Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք.
Ենթադրենք կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով, մեկ այլ կազմակերպությունից, որը նույնպես աշխատում է ԱԱՀ-ով, ձեռք է բերել ապրանք հաշիվ ապրանքագրով: Այնուհետև այդ ապրանքը օտարում է վարձակալական վճարների դիմաց` այսինքն բնեղեն տեսքով:
Հարցս հետևյալն է`
1. կազմակերպությունը իրավունք ունի արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն,
2. ինչպե՞ս պետք է հաշվարկվի վարձակալական վճարից պահված եկամտահարկը:
3. և այս ամենը արդյոք կարող է որևէ բարդություն առաջացնել հարկային ստուգումների ժամանակ: Նշեմ նաև, որ ձեռք բերված ապրանքը կազմակերպության գործունեության հետ կապ չունի` կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ, իսկ տվյալ ապրանքը` ալյուր է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կամո

Դավիթ, ինչու եք բարդացնում ձեր գործը, միևնույն է, որպիսզի հաշվանցեք այդ ԱԱՀ-ն, այդ գումարը պետք է վճարվի ալյուր ծախողին: Ուղղակի, այդ ալյուրը ձեռքբերման գնով վաճառեք ձեր վարձատուին և վերջ, ետ փողն ել տվեք ալյուր ծախողին: Բոլոր հարցերը լուծվում են