Կազմակերպությունը հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք

Արմեն.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել մի հարցում․ կազմակերպությունը զբաղվում է մեծածախ վաճառքով և ԱԱՀ վճարող է: Եթե, օրինակ, հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք՝ 9 մլն դրամի, և այդ հաճախորդը գումարը տալու է 1 ամիս հետո, այդ ժամանակահատվածում կազմակերպությունը ի՞նչ գումարի կորուստ է կրում կամ ի՞նչ խնդիրներ կունենա: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունենաք, գրեք: Շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Պետք է նախ ունենաք պայմանագիր տվյալ հաճախորդի հետ, որտեղ նշվում են վճարման պայմանները, թե երբ է վճարելու գումարը, Դուք այդ 9 մլն-ն համարում եք իրացում տվյալ ամսում, ցույց եք տալիս ԱԱՀ-ի հաշվետվության մեջ կրեդիտում և հարկվում եք: Ի՞նչ կորստի մասին եք ասում՝ գումարայի՞ն, թե՞… դե ապրանք գնելու համար կարող է գումարի պակասություն ունենաք, կամ հարկերը վճարելուց գումարը քիչ լինի…

Tigran

Այդ ժամանակահատվածում կազմակերպությունը բնականաբար ունենում է ԱԱՀ վճարման պարտավորություն, իսկ փաստաթղթային հարցերը կարգավորված են՝ հարկային հաշիվ, ստացական, պարտավորագիր, պայմանագիր: Ընթացիկ իրացվելիության խնդրի հնարավոր է բախվեք՝ մինչև գումարը ստացվի, իսկ դեբիտորոկան պարտքերի պահուստաֆոնդ վարում եք թե ոչ, չէ որ շահութահարկի դաշտում եք գործում:

Ամիկում

Հաշվապահական հաշվառման տեսանկյունից ոչ մի խնդիր չունեք: Ձեր իրացումը հաշվարկում եք հաշվեգրման սկզբունքով անկախ վճարման փաստից, ԱԱՀի հաշվարկի մեջ ներառում: Գնորդին ճանաչում որպես դեբիտորական պարտք, երբ վճարի կմարեք: