Կազմակերպությունը ծրագիր է գնել

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե կարող եք ձեր փորձով օգնեք: Կազմակերպությունը գնել է 43 միլիոն արժողությամբ Էկենգ կազմակերպության link-ը, որպեսզի այդ ծրագրով ավիատոմս ամրագրի, և անմիջապես ծախս է ճանաչել, իմ կարծիքով՝ ոչ նյութական ակտիվ պետք է ճանաչեր և մաշվածություն հաշվեր։ Խնդրում եմ, արձագանքեք, շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այո, դա ոչ նյութական ակտիվ է պետք ճանաչել և մաշվածություն հաշվել. ելնելով հնարավոր օգտակար ծառայության ժամկետից, վերջինի որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի: Նայեք ՀՕ 121-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը և դրանից հետո: Դրա ամորտիզացվող գումարը սիստեմատիկ հիմունքով բաշխելու համար կարող են կիրառվել ամորտիզացիայի տարբեր մեթոդներ: Դրանք են՝ գծային մեթոդը, նվազող մնացորդի մեթոդը և արտադրանքի միավորների մեթոդը:

Ամիկում

Այո, շահութահարկի մասով խնդիր կունենաք: Պետք է ճանաչեիք որպես ոչ նյութական ակտիվ և հետևաբար ծախս՝ մաս-մաս ըստ ամորտիզացիոն ժամկետի: