Կազմակերպությունը զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ

Հասմիկ Ոսկանյան.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է մի քանի հարց:
Կազմակերպություն (ՓՄՁ) զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Նույն հասցեում նաև վաճառվում է արտադրանքը:
1.Արդյոք պետք է հաշիվ-ապրանքագիր դուրս գրել արտադրանքը վաճառակետ հանձնելու համար (տեղափոխում)?
2.Եթե ոչ, ապա ինչ պատասխանատվության ես կարող եմ ենթարկվել, եթե մինչ այսօր դուրս եմ գրել հաշիվ-ապրանքագիր և այն գրանցել եմ Առաքման Գրքում?
Ես կարծում եմ, որ ամեն դեպքում, ինչ-որ փաստաթուղթ պիտի դուրս գրվի արտադրանքը վաճառակետ հանձնելու համար:
Կանխավ Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lusina

Բարև ձեզ Հասմիկ, եթե Ձեր կազմակերպությունը կատարում է մանրածախ վաճառք և ունեք ՀԴՄ, ապա պետք է վարեք 2 գիրք` Հասույթի գրանցման գիրք և Առաքման գիրք: Մանրածախ վաճառքի համար նախատեսցված արտադրանքթը պետք է տեղափոխել վաճառակետ /տեղափոխության բեռնագրով/, գրանցել այն առաքման գրքում, այնուհետև կատարել գրանցում նաև Հասույթի գրքում: Իսկ մեծածախ վաճառքի դեպքում կարող եք դուրս գրել միայն Հաշիվ ապրանքագիր առաքման գրքից, առանց տեղափոխելու վաճառակետ:

Artyom

Հասմիկ ջան եթե ձեր կազմակրպությունը ՓՄՁ է եվ ունեկ ՀԴՄ նւյն հասցեում դուք կարող եք ոչ առաքման ոչ ել հասւյթի գիրք չվարել,

Հասմիկ Ոսկանյան

Շնորհակալ եմ:

Հասմիկ Ոսկանյան

Արտյոմ , բայց արդյոք պետք չէ որևէ փաստաթուղթ դուրս գրել արտադրանքը վաճառակետ հանձնելու համար:

Արտյոմ

Հասմիկ ջան նայի կառ. N 314 31.07.1997 որոշումը….