Նարինե․
Բարև ձեզ: Բեռնափոխադրման ընկերություն ունենք, սակայն սեփական մեքենաներ չունենք, այսինքն՝ միջնորդ ենք հանդիսանում։ Սկսել ենք աշխատել շրջանառության հարկով, հետո ասացին, որ չի լինի այդպես, քանի որ չենք կարող վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։ Ասացեք, խնդրում եմ, ինչպե՞ս կարող ենք բողոքարկել և վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։
Բարև Ձեզ, Նարինե։ Շրջանառության հարկը հաշվարկվում է շրջանառության նկատմամբ։ Եթե Դուք հաշիվները դուրս եք գրում բեռնափոխադրման ամբողջ արժեքի չափով, ապա շրջանառության հարկը հաշվարկվելու է ամբողջ արժեքից 5 %։ Միայն միջնորդավճարի մասով հաշիվ դուրս գրելու համար պետք է ունենաք եռակողմ պայմանագիր, որը բեռնափոխադրումների գործունեության դեպքում նպատակահարմար չէ։ Որպես տարբերակ կարող եք դիտարկել հարկման ընդհանուր դաշտ անցնելը՝ միջազգային բեռնափոխադրումների դեպքում 0 % ԱԱՀ-ով։