Գայանե.
Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք:
Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ: Հաստատագրված հարկ վճարող կազմակերպությունը բացի եկամտահարկի և սոց. հաշվետվություններից ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում (ամսական, եռամսյակային, տարեկան):
Կանխավ շնորհակալություն:
Ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն, գույքահարկի հաշվետվություն, եթե ունի սեփական մեքենաներ (ներկայացվում է տեղական կառավարման մարմին): Եթե կազմակերպությունը իրականացնում է նաև այլ գործունեություն (օրինակ, միջնորդային), ապա նաև՝ ԱԱՀ հաշվարկ: Տարեկան պետք է ներկայացվի շահութահարկի հաշվարկ, վճարված եկամուտների մասին տեղեկություններ, իսկ եթե իրականացվել է այնպիսի գործունեություն, որի ժամանակ կազմակերպությունը հանդիսացել է հարկային գործակալ և հարկ է պահել ոչ ռեզիդենտից, ապա նաև՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկ: Դե իսկ վիճակագրական հաշվետվությունները ամենահետաքրքիրն են ու բազմազան, ինչպես ամսական, այնպես էլ՝ տարեկան 🙂