Անահիտ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Նոր կազմակեպություն է և զբաղվում է սննդամթերքի արտահանմամբ ԱՊՀ երկրներ: Ինչպե՞ս դուրս գրել հաշիվ-ապրանքագիր սննդամթերքի արտահանման ժամանակ, ինչպիսի՞ փաստաթղթեր են հարկավոր մաքսատուն ներկայացնելու համար: Եթե հնարավոր է` խնդրում եմ արտահանելու հաշիվ-ապրանքագրի ձև ուղարկեք:
Հաշիվ-ապրանքագրի կարիք չկա: Դա արդեն ինվոյս է, որը կարող ես կազմել Excel ֆայլով` նախօրոք համաձայնեցնելով գործընկերոջդ հետ: Մաքսատանը պետք է գալու ԱԱՊՀ-ի կողմից ՍՏ-1 Առմէքսպերտիզա, ինվոյս, “упаковочный лист”, դեկլարացիա, պայմանագրի օրինակ, տրանսպորտի TIR, CMR, մի խոսքով երկար գործընթաց է:
Հարգելի Արամ,
Կարո՞ղ եմ խնդրել մի քիչ մանրամասն գրել ՍՏ-1 Առմէքսպերտիզայի, դեկլարացիա, TIR, CRM, “упаковочный лист” ի վերաբերյալ: Մասնավորապես, ինձ հետաքրքիր է` դրանք ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ինչպե՞ս պետք է ձեռք բերել, ու դրանց պրակտիկ իմաստը:
Նախապես շնորհակալություն: