Արայիկ.
Բարև ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և հաճախորդի պատվերով երրորդ երկրից ներմուծում է մեքենա: Հայտարարագրի մեջ որպես ներմուծող գրվում է կազմակերպության անունը: Ինչպե՞ս կատարել փաստաթղթավորումը, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդային եկամուտների մասով: Ո՞ր իրավական ակտով առաջնորդվել:
Պետք է յուրաքանչյուր հաճախորդի հետ կնքեք գործակալության կամ հանձնարարության պայմանգիր, որով կամրագրվեն որ համաձայն պայմանագրի ստանում եք եկամուտներ միջնորդային գործունեությունից: